Ահա և վերջ, Ամեն ինչ որոշված է…

Հայկ Մանասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․․ ԵՐՋԱՆԻԿ ՄԱՐԴԿԱՆՑ ԵՐԿԻՐ (սա իմ նոր գրված հոդվածն է ,,Պետական գաղափարախոսության,, հետ կապված մտքերի համակարգում)։ ……… Մամուլի միջոցներին խնդրում եմ իրենց մոտ հրապարակել։

Էս 2 էջանոց հայեցակարգը մասնագետներին որ թողնես, հատորներով կգրեն ու կբացատրեն։ Ինձ մոտ ստացվել է հազարապատիկ ավելի կարճ։ Սա, կամ նույթի պարզունակության, կամ հանճարեղության մասին է խոսում։

  1. Ինքնապահպանման բնազդ և վերարտադրման բնազդ; Սա է բիոլոգիական յուրաքանչյուր համակարգի գոյության և շարունակության հիմքը:
  2. Սոցիալական էակներն այս խնդիրներն իրականացնում են սոցիումի օգնությամբ և սոցիալական միջավայրում:
  3. Հետևաբար, գալիս է երրորդ բնազդը, սոցիումի հետ ինտեգրված լինելու բնազդը, բնության դեմ միայնակ չմնալու բնազդը:
  4. Ու այս երրորդը սրված է այնքան, որքան առաջին երկուսը բավարարելու համար անբավարար են սեփական ուժերը:
  5. Այս երեք բնազդների բավարարումը, բերում է բավարարվածության զգացում, հաճույք, որին որոշակի ժամանակով հաջորդում է հոգեկան անդորրը, որպես երջանկություն:
  6. Դժբախտությունը կամ անբավարարվածությունը դա ոչնչանալու, չվերարտադրվելու, միայնակ մնալու գործընթացն է, կամ դրա վտանգի զգացումը:
  7. Լինելով բնական կամ ֆիզիոլոգիական պահանջմունքներ, սրանք որքան էլ բավարարվեն, որոշ ժամանակ անց կրկին իրենց մասին զգացնել են տալիս: Այսինքն, որպեսզի երջանկությունը հարատև լինելի, այս պահանջմունքները պետք է բավարարվեն պարբերաբար, և պետք է առաջանան պարբերաբար:
  8. Տարբեր տարիքային փուլերում, այս պահանջմունքների ինտենսիվությունը տարբեր է:
  9. Այս բնազդները բավարարելու համար անհրաժեշտ են ռեսուրսներ:
  10. Ռեսուրսների դեֆիցիտը բերում է բնազդների և/կամ պահանջմունքների բավարարման անհնարինության, ռեսուրսների ավելցուկը բերում է լճացման:
  11. Դեֆիցիտը խթանում է բնազդները, բարձրացնում դրանց ինտենսիվությունը: Որքան սրված են պահանջմունքները, այնքան դրանց բավարարումը ավելի հաճելի է, ու երջանկությունը զգալի:
  12. Լճացումը, դա երբ ռեսուրսների առատությունը բթացնում են բնազները: Երբ պահանջմունքների բավարարումը լինում է ոչ թե պարբերաբար այլ մշտական, ապա նոր պահանջմունք չի հասցնում ձևավորվել: Հետևաբար, մարում է նաև դրանք բավարերելիս զգացվող յաճույքը և երջանկության զգացումը:
  13. Հետևաբար երջանիկ ապրելու համար խնդիրներ են ստեղծում ինչպես ռեսուրսների դեֆիցիտը, այնպես էլ դրանց ավելցուկը:
  14. Ռեսուրսների դեֆիցիտը և ավելցուկը կառավարելու համար, մարդիկ մշակում են պահանջմունքները բավարարելու կարգ, որը մեկ բառով կարելի է բնութագրել որպես ապրելու ՄՇԱԿՈՒՅԹ:
  15. Ապրելու ՄՇԱԿՈՒՅԹԸ ապահովում է նվազագույն ռեսուրսներով՝ առավելագույն ապահովություն, վերարտադրություն, համայնքի կոնսոլիդացիա: Իսկ ռեսուրսների ավելցուկի դեպքում ՄՇԱԿՈՒՅԹԸ կարող է պաշտպանել համայնքը և յուրաքանչյուրին հղպացումից:
  16. Հղպացումը, մարդու և սոցիումի հիմնական բնազդների բթացումն է, ինչն առացացնում է ոչնչացման վտանգ, քանի որ բնությունը և բնական օրենքները շարունակում են ազդել մարդու և սոցիումի վրա, իսկ այդ ազդեցությունների միջավայրում մարդ բիոլոգիական էակը կենսունակ է բացառապես վերը նշված երեք բնազդների գործուն ակտիվության շնորհիվ:
  17. Քանի որ, մարդկության պատմությունն ավելի հարուստ է եղել ռեսուրսների դեֆիցիտով, դրանց պայմաններում ապրելու ՄՇԱԿՈՒՅԹԸ շատ ավելի բազմազան է, փորձված և կատարելագործված:
  18. Ռեսուրսների ավելցուկի պայմաններում ապրելու մշակույթը մարդկությունը նոր է ձևավորում:
  19. Ռեսուրսների դեֆիցիտի պայմաններում ապրելու Մշակույթըի հիմնական դրսեվորումներից են դեֆիցիտի բաշխման մեխանիզմները, որտեղ համայնքն ամբողջությամբ ապրում է բնազդների մասնակի բավարարմամբ, կամ համայնքի մի մասն ապրում է բավարարված, մյուս մասն ընչաքաղց:
  20. Նոր հնարավորությունների առաջացումը բերում է ինքնապահպանման և վերարտադրության բնազդների բավարարման լրացուցիչ ռեսուրսներ, սա էլ իր հերթին թուլացնում է սուցիումի հետ ինտեգրված լինելու բնազդը: Արդյունքում սոցիալական հին կառույցը խարխլվում է, և իհայտ է գալիս ապրելու հին մշակույթի անկատարությունը:
  21. Արդյունքում, կամ հին ՄՇԱԿՈՒՅԹԸ կատարելագործում է վերաբաշխումների մեխանիզմը, դեֆիցիտն արհեստականորեն պահպանելու համար, կամ ստեղծում արհեստական սպառնալիքներ ինքնապահպանման և վերարտադրման բնազդների համար, ու սա կարելի է դիտարկել որպես մյակութային էվոլյուցիա: Երկու դեպքում էլ, ռեսուրսների էական և կտրուկ ավելացումը բերում է ապրելու հին ՄՇԱԿՈՒՅԹԻ ճգնաժամի:
  22. Հին ՄՇԱԿՈՒՅԹԻ ճգնաժամը բերում է նոր ՄՇԱԿՈՒՅԹԻ ձևավորման, ինչը բոլոր դեպքերում ռեվոլյուցիոն պրոցես է, դրան բնորոշ թերություններով, վնասներով, վտանգներով: Բայց դա, սոցիումը լուծարումից փրկելու միակ ճանապարհն է, երբ հինն այլևս չի աշխատում:
  23. Ռեսուրսների բավականաչափ լինելու պայմաններում, սոցիումը պիտի վերադառնա իր ձևավորման անհրաժեշտության ակունքներին, այն է, յուրաքանչյուրի համար, սոցիալական միջավայրում առավելագույն արդյունավետ բավարարելու ինքնապահպանության և վերարտադրության պահանջմունքները: Դա նշանակում է յուրաքանչուրի համար երջանիկ լինելու ՄՇԱԿՈՒՅԹԻ ստեղծում, որը կտա ավելին, քան կարող է ձեռք բերել և պահպանել յուրաքանչյուրը, առանձին վերցված:
  24. Ու այն հանրությունը, որ կարողանա լուծել այս մարտահրավերը, վերը նշված օրինաչափությունները հաշվի առնելով, կդառնա ու կլինի երջանիկ մարդկանց հանրույթ, կամ որ գրեթե նույնն է՝ Երջանիկ մարդկանց երկիր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *