«Հայրենակիցնե՛ր, հիմա էլ ձեզանից գողանում են մեր սիրված «Վայբեր»-ը»․
Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնում է․ «Հայրենակիցներ, հիմա էլ ձեզանից գողանում են մեր սիրված Վայբերը։ Դուք ստանում եք կամ անհատապես, կամ խմբերում սենց նամակ։ Որի հղումը, իրականում, հաքերին թույլ է տալիս ձեր հաշիվը բացել այլ սարքի վրա ու ձեր անունից ինչ ասես՝ անել։
Եթե սխմել եք, թափով մտեք settings-account-desctop and tablets, ու դուրս քցեք անառակին։ (Ռուսերեն ինքներդ հասկացեք, ոնց ա էս ամենը գրած)
Եթե արդեն ձեզ ձեր հաշվից դուրս են քցել, փորձեք մտնել Վայբերի կայք, գտնել գրելու տեղ, լացացնող նամակ գրել։ Բայց մեծ հույսեր չունենաք։
Ավելի լավ է սրան մի հասցրեք»։