ՍԱՐՍԱՓԵԼԻ Է… Վթարի հետևանքով մարդատար ավտոբուս է շրջվել․ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

Քիչ առաջ Թուրքիայի հյուսիսում գտնվող Ամասիա նահանգի Մերզիֆոն թաղամասում ավտոբուսի վթար է տեղի ունեցել։

Բազմաթիվ մարդիկ տուժել են սարսափելի վթարի հետևանքով, որի հետևանքով ավտոբուսը շրջվել է․ այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նախնական տեղեկություններով՝ մահացել է 6, վիրավորվել՝ 35 մարդ։

Մերզիֆոնի կազմակերպված արդյունաբերական գոտու (MOIZ) մոտ տեղի ունեցած միջադեպի մասին ծանուցվելուց հետո դեպքի վայր են մեկնել շտապօգնության, հրշեջ և ոստիկանության բազմաթիվ խմբեր։

Տուժածներին շտապօգնության մեքենաներով տեղափոխում են հիվանդանոցներ։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*