Հարգելի գյումրեցիներ, Վերջնական որոշում եմ կայացրել՝ ընդունել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջարկությունը և դառնալ նրա քաղաքապետի թեկնածուն Գյումրիի ավագանու մարտի 30-ի արտահերթ ընտրություններում:

Հարգելի գյումրեցիներ,

Վերջնական որոշում եմ կայացրել՝ ընդունել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջարկությունը և դառնալ նրա քաղաքապետի թեկնածուն Գյումրիի ավագանու մարտի 30-ի արտահերթ ընտրություններում:

Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում մեր թիմը բաղկացած է արդյունք ստեղծող, արարող մարդկանցից:

Մենք ողջ կյանքում արարել ենք, ստեղծել ենք աշխատատեղեր, որոնց շնորհիվ գյումրեցին կառչած է մնում իր հողին:

Ես ու իմ թիմը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը արդար քրտինքով իր հացը վաստակող մարդկանց կողքին ենք, նրանց շահերի պաշտպանը:

Հենց այս նպատակադրումով ու ուժեղ թիմով ներկայանում ենք պատվախնդիր գյումրեցուն:

Մենք ունենք Գյումրիի զարգացման ծրագիր՝ «Ճիշտ քաղաք» անունով, որի բոլոր դրույթները մեր հարգելի ընտրողներին հասանելի կդառնան առաջիկա օրերի և շաբաթների ընթացքում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *