Վերջին օրերին թեժ մարտերը Բախմուտի հարավային թեւում չեն դադարում: Մի պահ «Կալինովսկի գնդի» բելառուս նացիստները հայտնեցին Կլեշչեևկա գյուղի իրենց կողմից գրավելու, ինչը միանգամից ոգեւորեց Կիևի բոլոր քարոզիչները: Սակայն շատ չանցած ուկրաինական բանակ մտած բելառուս նասիցտական խումբը ներողություն խնդրեց կեղծ հաղորդման համար և հայտարարել, որ «կռիվը շարունակվում է»։
Իրականում կատաղի մարտերը չեն դադարում, եւ երեկվանից սկսած ռուսական զորքերը մի շարք հակագրոհներ են իրականացրել՝ մի շարք դիրքերից դուրս մղելով Ուկրաինայի զինված ուժերը
«Կլեշչեևկայում մարտերը շարունակվում են։ Հակառակորդը, դատելով անօդաչու թռչող սարքի կադրերից, ներկա է հյուսիսարևելյան մատույցներում»,- զեկույցում խոստովանում են ուկրաինացի ռազմական վերլուծաբանները։
«Անդրեևկայի տարածքում և Կուրդյումովկայի ուղղությամբ մարտերը շարունակվում են երկաթուղու երկայնքով անտառային գոտիներում»,- ասվում է նաև ուկրաինական ԳՇ-ի երեկոյան հաղորդագրության մեջ։
Նահանջելով Կլեշչևկայի և Անդրեևկայի մի շարք դիրքերից՝ ռուս մարտիկները թշնամուն ծածկում են կամիկաձե անօդաչու թռչող սարքերով՝ ոչնչացնելով նրանց ապաստարանները և այն վայրերը, որտեղ հավաքվում են ուկրաինական զինված ուժերի զինյալները։ Հաջորդում է կարճ հակագրոհը, եւ դիրքը վեևադարձվում է:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝