ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տվել չայցելել ՀՀ հետևյալ մարզեր

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում խուսափել ՀՀ մարզեր՝ Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզեր այցելությունից։

«Դեսպանությունը գիտակցում է, որ իրավիճակը արագորեն զարգանում է և շարունակում է ուշադիր հետևել դրան։ ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգույշ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմանների մոտ և խուսափեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու և շփման գծի մոտ ճանապարհորդություններից։

ԱՄՆ կառավարությունը չի կարող շտապ օգնություն ցուցաբերել ԱՄՆ քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում, քանի որ մուտքը սահմանափակ է»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *