Ժողովորդին տարհանում են…Ադրբեջանը պայթեցրել է ռուս խաղաղապահների կայանը

Այս րոպեներին Հաթերքի բնակչությունը տարհանվում է:

MediaHub-ի հետ զրույցում հաթերքցիներից մեկը նշեց, որ ռուս խաղաղապահների կայանը ադրբեջանական ԶՈՒ կողմից պայթեցվել է, և որոշում է կայացվել արագ մարդկանց տարհանել.

«Ժողովրդին պահող չկա, ահավոր վիճակ է: Ասում են, որ ռուս խաղաղապահների մեջ էլ զոհեր կան»,- նշեց մեր զրուցակիցը:

Ըստ Արցախի ՊՆ հաղորդագրության՝ մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակել են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համառ դիմադրություն են ցույց տալիս:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*