Ինչ է կատարվել Հաթերք գյուղում. Նոր ցավալի տեղեկություններ են հայտնի

Ադրբեջանցիներն այսօր առավոտյան օկուպացված Հաթերք գյուղում ենթադրաբար սպանել են խաղաղ բնակչի. այս մասին X-ում (նախկին Թվիթեր) գրել է Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը։

«Ադրբեջանցիները ոչ միայն երեկ ժամը 13:00-ին չեն դադարեցրել կրակը՝ մի քանի ժամ կրակելով և շարժվելով տարբեր ուղղություններով, այլև այսօր շարունակվում են խախտումները։

Այսօր առավոտյան նրանք օկուպացված Հաթերք գյուղում ենթադրաբար սպանել են խաղաղ բնակչի, այժմ կրակելով շարժվում են դեպի Ստեփանակերտ», — գրել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *