Գյուղում հիմա հանգիստ է, կրակոցներ չկան։
Ընդհանուր շրջափակում է, Ստեփանակերտ գնալ չենք կարող, փակ են ճանապարհները, բայց հարակից գյուղերի հետ կապ կա, ճանապարհներին խնդիրներ չկան։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Աշան համայնքի ղեկավար Արմեն Բալասանյանը։
Դիտարկմանը, թե մեր տեղեկությամբ հոգևորական կա Աշան համայնքում և իրենից լուր չկա, վերջինս պատասխանեց, որ նման տեղեկություն չունի։
«Ոչինչ չեմ կարող ասել հոգևորական մասին։ Առաջնագծում լարված է, կուտակումներ կան»։
Նշենք, որ Արցախի մի շարք համայնքներ հայտնվել են տոտալ շրջափակման մեջ՝ հարակից ճանապարհներին ու բարձունքներին ադրբեջանական զինված ստորաբաժանումներն են: Վերջին երկու օրվա ընթացքում նրանք չեն կրակում, չեն հարձակվում, սակայն մարդիկ չեն կարողանում շարժվել դեպի Ստեփանակերտ և սպասում են: Բանակցություններ են տարվում ռուս խաղաղապահների հետ՝ անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Լիաննա Թորոսյան