ՇSԱ՛Պ․ Եթե пրևէ մեկը կшրծпւմ է, թե Արցшխпւմ կռիվն шվшրsվել է`չшրшչшր uխшլվпւմ է. Այu պшhին…
Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Եթե որևէ մեկը կարծում է, թե Արցախում կռիվն ավարտվել է`չարաչար սխալվում է. այս պահին ընդամենը հրադադար է։
Իսկ թե ինչ է սպասվում Արցախին, արցախցուն դեռ շատ անորոշ է:
Ադրբեջանցիների հետ անընդհատ բանակցություններ են, սակայն այդ ամենն էլ շատ դժվար է բանակցություն անվանելը:
Մեծ առումով ահաբեկիչը զենքը գլխներիս դրած անընդհատ սպառնում ու իր անելիքներն է թելադրում ու այս պահին շատ դժվար է այդ գործընթացը բանակցություններ անվանել:
Շրջաններն առանձին, Ստեփանակերտն իր հերթինպաշարված են, մարդիկ
պատանդի կարգավիճակով ու առանց լուրջ միջազգային ճնշման դժվար է քիչ թե շատ սպասումներ ունենալ:
Ես սա չեմ ասում նրա համար, որ իմ բնույթով վատատես եմ, այլ պետք է իրադրությունը հնարավորինս ճշգրիտ գնահատել, որպեսզի հասկանանք, թե ինչպես պետք է շարժվել»։