ԱՐՏԱՀԵՐԹ ԼՈՒՐ…Թշնամին Արցախում կրկին խախտել է հրադադարը

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասն տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարծած հաղորդագրությունից:

՛՛Պահպանվում է Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցությունը՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը:

Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում: Փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող:

Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, համագործակցելով ադրբեջանական կողմի և Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, Փաստի առթիվ քննություն է տարվում:

Ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների ՝ Ղարաբաղի զինված կազմավորումների կողմից շարունակվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի հանձնումը ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո: Սեպտեմբերի 23-ի դրությամբ հանձնվել է 6 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 800 միավոր հրաձգային զենք, հակատանկային միջոցներ և ՁՊՎ, շուրջ 22 հազար զինամթերք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *