Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Ղարաբաղի զինված կազմավորումները շարունակել են ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող զենքի և ռազմական տեխնիկայի հանձնումը։ Սեպտեմբերի 24-ի դրությամբ առաքվել է վեց միավոր զրահատեխնիկա, ավելի քան 1200 միավոր հրետանային զենք, հակատանկային զենք և մոտ 130 հազար զինամթերք։
Ռուս խաղաղապահներն ապահովել են հումանիտար պաշարների մատակարարումը Ղարաբաղի խաղաղ բնակչությանը։ Ընդհանուր առմամբ առաքվել է 125 տոննա սննդամթերք և 65 տոննա վառելիք ու մթերք։
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է հոգ տանել 715 խաղաղ բնակչի, այդ թվում 402 երեխայի մասին։ Կազմակերպված է նրանց բնակեցումը, սնունդը և բուժօգնությունը»,- նշվում է տեղեկագրում։