ՔԻՉ ԱՌԱՋ. Հրատապ լուր Տավուշի մարզից

Սեպտեմբերի 7-ին, ժամը 18:19-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մովսես գյուղի «Մովսես» կոչվող հանդամասում հրդեհ է բռնկվել: Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի՝ Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի՝ Մովսեսի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:05-ին, մարվել՝ 19:15-ին: Այրվել են մոտ 6 հա խոտածածկույթ և մոտ 2000 քմ հնձած արտ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *