Ալիևը հնչեցրել է «խաղաղության գինը»

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներում այս օրերին տեղեկություններ են շրջանառվում, որ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանից պահանջել 100 միլիարդ դոլարի փոխհատուցում։

Թուրք-ադրբեջանական լրատվամիջոցների հավաստի աղբյուրների համաձայն՝ Ադրբեջանի կողմից Հայաստանին առաջարկած խաղաղության պայմաններից մեկը 100 միլիարդ դոլարն է, որը 30-ամյա, այսպես կոչված, «օկուպացիայի» փոխհատուցումն է։

«Եթե Հայաստանը չվճարի այս փոխհատուցումը, ապա ողջ «Արևմտյան Զանգեզուրի» շրջանը պետք է վերադարձվի Ադրբեջանին»․ գրում են լրատվամիջոցները՝ ակնարկելով, որ Ադրբեջանը պատրաստ է իրականություն դարձնել «Զանգեզուրի միջանցքը», որի շուրջ երեկ Նախիջևանում բանակցություններ էր ընթացել Ալիևի և Էրդողանի միջև։

Հիշեցնենք, որ Բաքուն Հայաստանից փոխհատուցում էր պահանջում նաև Արցախի «շրջակա միջավայրին և բնական ռեսուրսներին հասցված վնասի» համար։ Բաքվի պնդմամբ` հայկական կողմը, իբրև, ոչնչացրել է 50-60 հազար հա անտառային տարածք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *