Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին հայտարարում է «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Հայտարարությունը նա արել է Նախիջեւանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո։
«Ադրբեջանը Նախչիվանի եւ Թուրքիայի հետ կապող երկաթուղու շինարարությունը հաջող է ընթանում։ Ադրբեջանի տարածքում աշխատանքները, ամենայն հավանականությամբ, պետք է ավարտվեն հաջորդ տարվա վերջին»,-ասել է նա։