ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ. Երևանում մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա տղան մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ սեպտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 17։30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանից «կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխված երեխան վերակենդանացման բաժանմունքում հանկարծամահ է եղել։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 5-ամյա Սահակ Հ․-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել Դավիթաշեն վարչական շրջանի մանկապարտեզներից մեկից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *