ԹՈՒՅԼ ՆՅԱՐԴԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ ՉԴԻՏԵՆ … Հակարիի մոտ մի տղամարդու…

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ սեպտեմբերի 28-ին,

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ 45-ամյա Պատվական Հակոբյանը և հայտնել, որ սեպտեմբերի 19-ին, Հակարիի կամրջի մոտ Արցախի Հանրապետության բնակիչ 49-ամյա Սարգիս Խուդյանի հրահանգով իր աջ ականջը կտրել են՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Աղբյուրի հաղորդմամբ՝ դիմումի փաստով նյութեր են նախապատրաստվել և այն փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին:

Աղբյուրի տեղեկություններով՝ Պ. Հակոբյանը հայտնել է , որ Ս. Խուդյանը «Խաչակիրների» ջոկատի հրամանատարն է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *