Դաղստանի ոստիկանությունը ստուգում է նախօրեին Մախաչկալայում դպրոցականների միջև տեղի ունեցած միջադեպի փաստը։
Ըստ առկա տեղեկությունների՝ դպրոցականների միջև կոնֆլիկտը ծեծկռտուքից վերածվել է կրակոցի՝ ենթադրաբար տրավմատիկ զենքի կիրառմամբ։ Ոստիկանությունը հետաքննում է դեպքի պատճառներն ու հանգամանքները, ինչպես նաև պարզում է միջադեպի մասնակիցների ինքնությունը։
Ավելի ուշ Մախաչկալայի ոստիկանությունը հայտնեց, որ պարզել է նախօրեին անչափահասների միջև տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հանգամանքները:
2023 թվականի սեպտեմբերի 4-ին Մախաչկալայի շրջանի ոստիկանության հերթապահ վարչություն հաղորդում է ստացվել, որ Աբուբակարով փողոցի բակերից մեկում զանգվածային ծեծկռտուք է։
Ոստիկաններն անմիջապես մեկնել են դեպքի վայր, սակայն մինչ իրավապահների ժամանելը դպրոցականները դիմել են փախուստի։
Մի քանի ժամվա ընթացքում պարզվել են միջադեպի բոլոր մասնակիցները և տեղափոխվել բաժին։
Պարզվել է, որ տղաների միջև կոնֆլիկտը ծագել է նրանցից մեկի քրոջ հետ նամակագրության պատճառով։
Բախման ժամանակ կոնֆլիկտի մասնակիցներից մեկը՝ Շամիլսկի թաղամասի 15-ամյա բնակիչը, ընկերոջը պատկանող ատրճանակից սկսել է օդ կրակել։
Ծեծկռտուքի մասնակիցների և նրանց ծնողների հետ տեղի է ունեցել կանխարգելիչ զրույց, նրանց նկատմամբ կազմվել է 16 վարչական արձանագրություն։