Լարված իրավիճակ` Սիլիկյան թաղամասում
Սիլիկյան թաղամասում իրավիճակը լարված է. կարմիր բերետավորները քաշքշում են բնակիչներին: Վերջինները թույլ չեն տալիս քաղաքապետարանի աշխատակիցներին ու ոստիկաններին՝ ապամոնտաժել իրենց տները:
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Աջափնյակ վարչական շրջանի, Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի և գերեզմանին հարակից տարածքում քանդվում են առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվությունների թվով 21 շինություն:
Նշված բոլոր շինություններն ապօրինի են և կառուցվել են վերջին ամսիների ընթացքում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա»: