ՀՀ ՊՆ-ն ՌԴ ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ, ինչի մասին քիչ առաջ մամուլը գրեց, որևէ տեղեկություն չունի. Այս մասին MediaHub-ին փոխանցեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Նման հանդիպում ՀՀ ՊՆ-ում պլանավորված չէ»,- ասաց նա:
Հիշեցնենք, ավելի վաղ ռուսական մամուլը գրել էր, թե Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը ուրբաթ կայցելի Երեւան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները։
Լիաննա Թորոսյան