Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ։
Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, հոկտեմբերի 8-ին առաձնին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ, 9-ին՝ 18-22 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, 9-ի ցերեկը, 10-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։
NEWS.am -ի փոխանցմամբ՝ Երեւանում հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է անձրև, հնարավոր է մառախուղ։ Հոկտեմբերի 9-ին սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վրկ արագությամբ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +6+8, վաղը ցերեկը՝ +22 +24։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +15+20,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -1 +4, ցերեկը՝ +15+19,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +19+21,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +14+18,
Լոռիում՝ գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +19+23,
Տավուշում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +20 +23,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +13+17,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +5 +9, ցերեկը՝ +18 +23,
Արարատում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +23 +25,
Արմավիրում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +22+25,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +14+17,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +22+25,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +22+27,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +17+21: