Հայաստան-Ադրբեջան միջազգայնորեն ճանաչված սահմանը (չհաշված Արցախի հատվածը) փոքր ինչ տարբերվում է ներկայում փաստացի ձևավորված սահմանից։ Մասնավորապես, Ադրբեջանի կողմից վերահսկվում է Հայաստանի մաս ճանաչված Արծվաշենը, իսկ Հայաստանի կողմից վերահսկվում է միջազգայնորեն Ադրբեջանի մաս ճանաչված Վերին Ոսկեպարը և Սոֆուլուն։
Այս տարածաշրջանում բաժանարար գիծն անցնում է մի կողմից Հայաստանի Հանրապետության Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի և մյուս կողմից Ադրբեջանի Հանրապետության Ղազախի, Աղստաֆայի, Թովուզի, Գետաբեկի, Դաշկեսանի շրջանների սահմանային գոտո