«Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և հարևանների նկատմամբ անօրինական ու չհիմնավորված տարածքային պահանջների միջև:
Իհարկե, այս հարցում կարևոր է նաև միջազգային հանրության դերը։ Չափազանց կարևոր է՝ չաջակցել Հայաստանի ռևանշիստական փորձերին»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
Իլհամ Ալիև-ը ասում է․ Եթե Հայաստանը խաղաղություն ցանկանար, չէր հրաժարվի Բիշքեկի հանդիպման հնարավորությունից։ ՀՀ վարչապետը 6 ժամ թռչում է Գրանադա անհասկանալի հանդիպման, որտեղ քննարկվում է Ադրբեջանը առանց Ադրբեջանի մասնակցության, բայց 2-3 ժամ Բիշքեկ թռչել չի կարող, կարևոր գործեր ունի։ Այս մասին պետք է բաց խոսել։