Կա 5 վիրավոր.. Արարատի մարզից շտապ հայտնում են, որ…

խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 13:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Մարտիրոս Ա.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Դարակերտ-Դաշտավան գյուղամիջյան ճանապարահին՝ Դաշտավան գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին: Գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Մարտիրոս Ա.-ն, նրա ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Վարդան Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 15-ամյա Նարեկ Գ.-ն, 16-ամյա Միքայել Տ.-ն և 16-ամյա Հենզել Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*