ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ Սյունիքից… կա 2 վիրավոր

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Հովիկ Պ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Սիսիան-Կապան ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի մետր բարձրությունից հայտնվել ձորում:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Հովիկ Պ.-ն և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 16-ամյա Վարդան Զ.-ն, 16-ամյա Արսեն Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*