Հանրապետության առանձին վայրերում սեպտեմբերի 9-ին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ցերեկվա ժամերին՝ տեղ-տեղ ինտենսիվ, հնարավոր է մառախուղ։
Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 5 օրերին աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում» Երեւանում ուշ երեկոյան սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժեղանա՝ 17-20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +30+32։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +23+28,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+26,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +27+30,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20+23,
Լոռիում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +22+25,
Տավուշում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +22+26,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +21+24,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +29+32,
Արարատում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +31+34,
Արմավիրում գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +31+33,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +22+25,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +32+34,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +27+30,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +22+25,
Արցախում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +22+26։