Ադրբեջանում շարունակվում են Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023»
համատեղ մարտավարական զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ երկրի պաշտպանության նախարարությանը հղումով։
Զորավարժությանը ներգրավվել են Նախիջևանի առանձին համակցված բանակի ստորաբաժանումները, դրանց տեղաշարժի կադրերը հրապարակվել են համացանցում։