Ալիևը խոսել է խաղաղության պայմանագիր կնքելու մասին
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Բաքվում այսօր կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման հարցերը, մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։
Հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ հայտնել է իր մտադրությունն Ադրբեջանի տարածաշրջանային խաղաղության օրակարգի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղ պայմանագրի շուրջ բանակացությունների շարունակման վերաբերյալ:
Ադրբեջան նախագահը ավելի վաղ հավելել էր , որ «Խաղաղության պայմանագիրը պետք է անհապաղ ստորագրել»: