ՀՐԱՏԱՊ… ԿԱ ՎԻՐԱՎՈՐ

ՇSԱՊ։ Նրшնց փրկшծ ոuտիկшնը վիրшվпրվել է

Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տաշիրի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մեծավան գյուղի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի մոտ վիճաբանություն է տեղի ունենում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն տեղում ոստիկանները նկատել են, որ նույն դպրոցի 65-ամյա պահակ Անդրանիկ Ս-ն, ձեռքին ունենալով դանակ, ագրեսիվ վարքագիծ է ցուցաբերում հավաքվածների նկատմամբ:

Ոստիկանները մոտեցել են նրան և խնդրել վայր դնել դանակը, բայց Անդրանիկ Ս-ն չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և շարունակ հայհոյանքներ հնչեցնելով` նորից ցուցաբերել է ագրեսիվ վարքագիծ և ձեռքին եղած դանակը թափահարելով սպառնացել, որ բոլորին կսպանի:

Ոստիկանները, տեսնելով որ այլևս հնարավոր չէ կանխել նրա ագրեսիվ վարքագիծը ձեռնամարտի հնարքներ են կիրառել և փորձել նրա ձեռքից խլել դանակը, սակայն Անդրանիկ Ս-ն դանակով հարվածել է քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Վալերի Գ-ի որովայնին, ապա դեպքի վայրից դիմել փախուստի:

Մի քանի ոստիկաններ շարունակել են հետապնդել նրան, իսկ վիրավորին տեղափոխել են հիվանդանոց:
Ի վերջո ոստիկանները հետապնդել են Անդրանիկ Ս-ին, վնասազերծել` ձեռքից վերցնելով հանցագործության գործիք դանակը ապա նրան տեղափոխել են ոստիկանության Տաշիրի բաժին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *