ՇՏԱՊ… ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻՑ ՀԱՅՏՆՈՒՄ ԵՆ…ԿԱՆ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ

Հոկտեմբերի 21-ին, ժամը 19:36-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի գազալցակայանի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 35-րդ կմ-ին բախվել է երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա: Ավտոմեքենաներից մեկի վարորդ Ա․ Հ․-ն (ծնված 1957 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և ավտոմեքենաներից մեկի ուղևոր Վ․ Ն․-ին (ծնված 1965 թ.) տեղափոխել բժշկական կենտրոն։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *