ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել «Գորիս» բժշկական կենտրոնից, որ «Որովայնի առաջնային պատի հրազենային գնդակային թափանցող վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վարդան Մկրտչյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետը:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ 38-ամյա Արա Հ.-ն է:
Մինչ իրավապահները պարզում էին դեպքի հանգամանքները, նույն հիվանդանոց «զույգ վերին վերջույթների հրազենային գնդակային շոշափող վիրավորում» ախտորոշմամբ տեղափոխվում է մի քաղաքացի:
Տեղում ոստիկանները պարզում են, որ այդ քաղաքացին Սյունիքի մարզի բնակիչ 41-ամյա Արշավիր Հ.-ն է:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ ժամը 23:30-ի սահմաններում Տաթև համայնքի վարչական տարածքում վերջիններս հանդիպել են Արշավիր Հ.-ի 32-ամյա ծանոթին (ում ինքնությունը նախաքննության շահերից ելնելով չենք հրապարակում) , որի ժամանակ այդ անձը իր մոտ պահվող հրազենով, դեռևս չպարզված հանգամանքներում, կրակոցներ է արձակել վերջիններիս Honda CRV ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով նշված անձինք ստացել են հրազենային վնասվածքներ:
Ավելին՝ այստեղ