ժամը 01։32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հ․ Ավետիսյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին, ուղևորներ Ռ. Հ.-ին (ծնված 1994 թ.) և Ս. Փ.-ին (ծնված 1985 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից: Տուժածներից մեկը փրկարարական ավտոմեքենայով տեղափոխվել, իսկ երկուսը հոսպիտալացվել են Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները արձանագրել են Ռ․ Հ.-ի մահը։