ՍԱ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՆ ԲՈԼՈՐԸ…Էրդողանը շտապ հայտարարություն է տարածել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր գործողությունը Գազայի հատվածի դեմ, գրում են միջազգային ԶԼՄ-ները։

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Իսրայելին, որն այս գիշեր ակտիվացրել է գործողությունները, դադարեցնել շարունակվող հարձակումները Գազայի վրա և խելքները գլուխները հավաքել»», հաղորդում է Anadolu-ն։

«Կանայք, երեխաները, անմեղ քաղաքացիական անձինք ենթարկվում են Իսրայելի անընդհատ աճող, ավելի ակտիվ ռմբակոծությունների, հումանիտար ճգնաժամը խորանում է», – նշել է Թուրքիայի նախագահը։

Նա նաև կոչ է արել Թուրքիայի քաղաքացիներին մասնակցել ի պաշտպանություն պաղեստինցիների հանրահավաքին, որը նախատեսվում է անցկացնել շաբաթ օրը՝ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում։ Ակնկալվում է, որ հանրահավաքում ելույթ կունենա Էրդողանը։

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հարագին ասել է, որ իսրայելական հետևակը, զրահատեխնիկան, հրետանային և ինժեներական ստորաբաժանումները շարունակում են մասնակցել Գազայի հատվածում ցամաքային գործողություններին և ակտիվորեն աջակցություն են ստանում Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից: Նա նշել է, որ զինծառայողների շրջանում զոհեր չկան։

Ավելի վաղ ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաները վստահեցնում էին, որ Գազայի հատվածում Իսրայելի՝ նախօրեին սկսված մարտերը չպետք է համարել լայնածավալ ցամաքային գործողության սկիզբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *