Հրաշալի լուր Գորիսից

«Առուշ Առուշանյան» դաշինք ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է.

Գորիսի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող շինություններից մեկը շուտով կդառնա բնակելի. այն նախատեսված է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։
Ծրագիրը մեկնարկել է Գորիսի համայնքապետարանի և ամերիկահայ բարերաներ Գարեն Բաբախանի ու Զարեհ Թումանյանի համատեղ ջանքերով։
Գարենն ու Զարեհը տրամադրել են աշխատանքների համար անհրաժեշտ շինանյութը։ Վերակառուցման աշխատանքներն իրականացնում է Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Գորիս բարեկարգում» ՀՈԱԿ-ը։
Շինաշխատանքների ամբողջ ընթացքում բարերարները կլինեն շինհրապարակում, անձամբ կհետևեն և կաջակցեն աշխատանքների ընթացքին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *