ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԼՈՒՐ. Զոհերի թիվը հասավ 6-ի ինչ է կատարվում

Մարոկկոն ցնցած հզոր երկրաշարժը խլել է ավելի քան 600 մարդու կյանք, տեղեկացրել է AFP-ն՝ հղում կատարելով պաշտոնական աղբյուրներին։

ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել լեռնային տեղանքում, Մարակեշի զբոսաշրջային կենտրոնից 72 կիլոմետր հարավ-արեւմուտք, ուրբաթ երեկոյան ժամը 11.11-ին (22.11 GMT)։

Ուժեղ ցնցումները զգացվել են նաեւ Ռաբաթ, Կասաբլանկա եւ Էս Սուվեյրա ծովափնյա քաղաքներում։

Մարոկկոյի ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ սա ամենահզոր երկրաշարժն է, որը երբեւէ տեղի է ունեցել երկրում։

Ներքին գործերի նախարարության շաբաթ օրը հրապարակված թարմացված տվյալների համաձայն՝ երկրաշարժի հետեւանքով զոհվել է 632 մարդ, նրանց կեսից ավելին՝ Ալ Հաուզ եւ Տարուդանտ նահանգներում։ Նախարարության տվյալներով՝ մարդիկ են զոհվել նաեւ Ուարզազատ, Չիչուա, Ազիլալ եւ Յուսուֆիա նահանգներում, ինչպես նաեւ Մարակեշում, Ագադիրում, Կասաբլանկայի շրջանում։

Եվս 329 մարդ վնասվածքներ է ստացել, 51 տուժած ծայրահեղ վիճակում է, տեղեկացրել են նախարարությունում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *