Սարսափելի է…Ինչ առաջարկով է դիմել Ալիևը Փաշինյանին. ինչ է սպասվում մոտ օրերս․․․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ այսօր քառակողմ հանդիպման ժամանակ ինքը դիմել է Փաշինյանին՝ Բաքվին վերջապես մայրուղային երթուղի տրամադրելու առաջարկով, սակայն նրանից պատասխան չի ստացել։

Նա կարծում է, որ որոշակի պայմաններում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև 2023 թվականի ավարտը։

«Եթե հայկական կողմը կամք ունենա, ապա խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև այս տարվա վերջ։ Ժամանակն անցնում է։ Չնայած ԱԳ նախարարների առաջին հանդիպումը հաջողություն չբերեց, բայց կարծում եմ, որ սա (հանդիպումը) դրական քայլ է։

Կարծում եմ, եթե մոտ ապագայում որոշում կայացվի, եթե երկու կողմերը աշխատանքային խմբերի շրջանակներում սկսեն աշխատել խաղաղության պայմանագրի տեքստի վրա, ապա մինչև տարեվերջ մենք կարող ենք համաձայնության գալ»,- ասաց նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *