ՔԻՉ ԱՌԱՋ դաժան դանակահարություն Երևանում․ այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

ՔԻՉ ԱՌԱՋ դաժան դանակահարություն Երևանում․ այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաղյան փողոցից բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել դանակահարված քաղաքացու։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 42-ամյա Հովհաննես Ռ-ն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *