Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին ուղղված աջակցության նոր ծրագրի շրջանակում դիմումները կընդունվեն Դեկտեմբերի 28-ից։ Այս մասին հայտնում են Միասնական սոցիալական
ծառայությունից։ Շահառուները կարող են դիմել առցանց եղանակով՝ օոliոe.ssa.am կայքի միջոցով. գումարը կվճարվի անկանխիկ՝ վերջինիս քարտային հաշվին փոխանցելով։
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում դրամական օգնություն կստանան պ ատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած (արցախահայության աջակցության ծրագրերիշրջանակում 300,000 կամ 250,000 դրամ աջակցություն
ստացած) այն քաղաքացիներն, ովքեր գտնվում են Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում։ Աջակցությունը կտրամադրվի 4 ամիս ժամկետով՝ 2023 թվականի դեկտեմբեր ամիսներից յուրաքանչյուրի համար՝
երեխաներին, 1-ին կամ 2-րդ խմբի հա շմանդամություն ունեցող անձանց՝ 50,000 դրամ, մյուս շահառուներին (կանայք, տղամարդիկ, այդ թվում՝ կենսաթոշակառուներ) 25,000 դրամ։ Ծրագրի շահառուներն են նաև 2023 վականի Դեկտեմբերի 27-ից հետո ծնված այն երեխաները, որոնց դրամական օգնություն նշանակելու դիմումը ներկայացնող ծնողը վերոնշյալ միջոցառումներից (300,000 կամ 250,000 դրամ) որևէ մեկի շահառու է։ Մինչև 18