Քաղաքապետի կարգավիճակը ամբիցիաները բավարարելու միջոց չէ, այլ օր ու գիշեր հասանելիլինելու և աշխատելու պարտավորություն է. Խաժակյան

Սեպտեմբերի 9-ին ԼՀԿ քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը (քվեաթերթիկ N11)
դահլիճային հանդիպման ընթացքում հանդես եկավ ելույթով և ներկայացրեց նախընտրական
ծրագրերը։


Խաժակյանը անդրադարձավ նաև իր մրցակից ուժերին, ասելով, որ թեկնածուների մեծ մասը որևէ
առնչություն չունեն Երևանի քաղաքային խնդիրների հետ և մասնակցում են այս ընտրություններին
իրենց կուսակցական-քաղաքական ամբիցիաները բավարարելու համար։


Թեկնածուն նշեց, որ ինչպես հասանելի է եղել քաղաքացիներին ավագանու անդամ եղած
ժամանակահատվածում, այդպես էլ շարունակելու է աշխատել ընտրություններից հետո։
Խաժակյանն ասաց, որ ակնհայտ է, թեկնածուների մեծ մասը քաղաքապետ չընտրվելու դեպքում
վայր են դնելու ավագանու մանդատը և չեն ծառայելու այն ծրագրերին, որոնք ներկայացրել են
մարդկանց։ Իր դեպքում Խաժակյանը խոստացավ անկախ ընտրությունների արդյունքներից
պահպանել ավագանու մանդատը և շարունակել իր աշխատանքը հանուն քաղաքային խնդիրների
լուծման։
Լուսանկարներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *