Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալի (ծածկագիրը՝ 06-2-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ համապատասխան մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները, որոնք բավարարում են հայտարարված թափուր պաշտոնի անձնագրի պահանջներին:
Վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալի (ծածկագիրը՝ 06-2-Ղ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը ՝
- 1. դիմում (առցանց),
- 2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
- 3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
- 4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
- 5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
- 6. լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի օգոստոսի 15-ին՝ ժամը 14:30-ին, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի օգոստոսի 17-ին՝ ժամը 12:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 310858 ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
- Խնդրի լուծում
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf - Որոշումների կայացում
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf - Բարեվարքություն
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf - Աշխատակազմի կառավարում (կատարողականի կառավարում)
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
- «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 10, 11, 14, 15, 17, 48, 49, 50) - «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 4-10, 16, 18, 24) - ՀՀ Սահմանադրություն
(Հոդվածներ՝ 5, 89, 101, 122, 132, 133, 144, 155)
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 17, 18, 19, 20) - «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 7, - «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 6, 7, 10, 11, 15) - «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 34, 37) - ՀՀ վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 564-Լ որոշում
- ՀՀ վարչապետի 2018 թվականի հուլիսի 26-ի «Միջազգային պայմանագիր ստորագրելու համար լիազորագիր տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 830-Ա որոշում
- «Գրավոր խոսք», ուսումնական ձեռնարկ, Վազգեն Գաբրիելյան, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան 2012թ
(Էջեր 70-74, 93-101, 170-174, 221-235, 245-251, 257-261) - Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան, Երևան 2012
(§1.1, §1.2, §1.3, §1.5, §2.1, §6.1, §6.2)