Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ որովայնի առաջային
պատի շրջանում առկա հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի․․ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն
տալու․․ Մինչ բժիշկները պայքարում էին երիտասարդի կյանքի համար, ՀՀ ՆԳՆ Ոստիկանները պարզել են վիրավորի ինքնությունը, ով Երևանի բնակիչ՝ 28-ամյա Արեգ Կարինյանն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ նա հրազենային վնասվածքը ստացել է Թումանյան 27 շենքի բակում դեռևս չճշտված անձի կողմից արձակված կրակոցների հետևանքով․․
Դեպքի վայրում հայտնաբերվել է դեռևս չճշտված ատրճանակից կրակված 2 պարկուճ, 3 գնդակ, ինչպես նաև բակում կայանված Toyota մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա է կրակոցի հետք․․ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները,
ինչպես նաև ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը
կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ․․ Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ․․