Ինչու տեղական հավի միսը չի ավելանում. թռչնաբույծները կրկին դիմել են կառավարություն
Հավի մսի տեղական արտադրությունը վերջին 10 տարիներին գրեթե կրկնապատկվել է` 8 400–ից դառնալով 16 200 տոննա, իսկ Հայաստանի շուկայում դրա մասնաբաժինը աճել է 18-20%-ից մինչև 30%։ Կատարված ներդրումների ու շուկայի վերահսկող մարմնի (կարճ` Սննդի տեսչության) աշխատանքի շնորհիվ Հայաստանին նաև հաջողվել է կանխել թռչնագրիպի ներթափանցումը երկիր։
Ներմուծված հավի միսը (սառեցված) բերվում է Հայաստան, ապասառեցվում և վաճառվում իբրև թարմ միս։ Ըստ տեղական արտադրողների, ներմուծողների այս գործելաոճը ավելի ու ավելի է տարածվում։ Արտադրողները դժգոհում են նաև նրանից, որ Հայաստանում չեն բարձրանում ոչ ԵԱՏՄ տարածքից ներմուծված հավի մսի մաքսատուրքերը։