Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բժիշկները պայքարում են 3 վիրավորների կյանքի համար․ Shamshyan

Այսօր՝ հունվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենցել Երևանում։ Ժամը 04։10-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Նորագավիթ 1-ին փողոցում՝ «Արարատ» առևտրի կենտրոնի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառին։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *