Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Դեռևս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում, հրդեհ է բռնկվել
Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված տրոլեյբուսում, ինչից հետո տրոլեյբուսը բախվել է Պարեկային ծառայության ավտոմեքենային։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երբ տրոլեյբուսում հրդեհ է բռնկվել, պարեկները մոտեցել են և վարորդների ու քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար սահմանազատել են տարածքը, ու այդ ժամանակ էլ տրոլեյբուսը է հետընթաց է եկել ու բախվել Պարեկային ծառայության ավտոմեքենային։