Կայքը ՊՆ–ից նման հարցում է ուղարկել՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր,
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանի հայտարությունից հետո, թե պատերազմից հետո ՌԴ–ն Հայաստանին որեւէ զենք չի վաճառել, միայն խոստումներ է տվել, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել։
«Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարությանն ուղղված սեպտեմբերի 21-ի Ձեր գրությամբ ներկայացված հարցադրումների հայնտնում ենք՝ ՀՀ զինված ուժերի կարիքների համար սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերումները երեւբեւէ չեն ընդհատվել։ Ռուսաստանի Դաշնության Ռուսաստանի Դաշնության հետ ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը իրականացվում է կնքված պայմանագրերին համապատասխան»,-նշված է ՊՆ–ի գրավոր պատասխանի մեջ։
Հիշեցնենք նաեւ, որ սեպտեմբերի 29–ին, Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՀՀ դաշնակից երկրները Հայաստանին չեն մատակարարում նախապես գնված զենքը՝ կոնկրետ անուններ չհնչեցնելով։