Հարգելի ընթերցող տեսանյութը տեղադրված է վերջում․ Մինչ այդ իմացեք նաև՝
Խոյ
Այսօր խորհուրդ չի տրվում ծրագրել հանդիպումներ, ուղևորություններ, քննարկել լուրջ գործնական հարցեր: Արդյունքը ոչ միայն ձեզ չի գոհացնի, այլև կլինի ավելի շուտ բացասական, քան՝ դրական: Խուսափեք անցանկալի հանդիպումներից, հնարավորինս խորամանկորեն խուսանավեք կոնֆլիկտային իրավիճակներից, որոնք այսօր ձեզ կարող են դարանակալել ամեն քայլափոխին:
Ցուլ
Օրը կպահանջի ձեզանից ներքին կենտրոնացվածություն, համբերություն ու հավաքավածություն, նաև՝ համառություն: Մարդկանց նկատմամբ կանխակալ վերաբերմունքը չար կատակ կարող է խաղալ ձեզ հետ: Որքան հնարավոր է արագ իրականացրեք նախօրոք տրված խոստումները, բարյացակամորեն արձագանքեք սխալներին ու այլոց թերություններին:
Երկվորյակներ
Խուսափեք կոնֆլիկտներից ու տարատեսակ բառային վիրավորանքներից: Նախապատվությունը տվեք ինքնուրույն գործելակերպին՝ առանց ձեր գործերի մեջ որևէ մեկի լուրջ միջամտությունը թույլ տալու, քանզի կարծիքների ու հետաքրքրությունների տարբերությունը ձեզ հնարավորություն չեն տա գտնել փոխզիջումային տարբերակ ու հասնել համաձայնության:
Խեցգետին
Անհրաժեշտություն չկա ցուցադրել ձեր կազմակերպչական փայլուն ունակությունները ու այլոց ղեկավարելու աննկարագրելի հմտությունները: Դա կարող է պատճառ հանդիսանալ այլոց նախանձի ու տհաճության: Այսօրվա օրը խորհուրդ է տրվում ամբողջությամբ նվիրել ընթացիկ պարտականությունների իրականացմանը. կարևոր հարցերը կարող են և սպասել:
Առյուծ
Ստեղծեք ձեզ համար աշխատանքային բարենպաստ պայմաններ, դա կօգնի կենտրոնանալ կարևոր հարցերին ընթացք տալիս, նաև՝ անհրաժեշտ նրբությունները հաշվի առնելիս ու դետալները համաձայնեցնելիս: Անձնական շփումները կպահանջեն ձեզանից գերջանքի գործադրում, իսկ զրուցակիցների կոշտ դիրքորոշումը ընդհանրապես կարող է ձեզ հունից հանել: Երեկոն լավ է անցկացնել տանը՝ հանգիստ միջավայրում:
Կույս
Այսօր զբաղվեք այն գործերով, որոնք ձեզանից կպահանջեն ժամանակ, հիմնավորվածություն ու մանրազննին վերլուծություն: Ամբողջությամբ բացառեք արտաքին գրգռիչների առկայությունը ու սուզվեք աշխատանքային միանշանակ պրոցեսի մեջ: Փորձեք կենսական ակտիվ դիրքորոշման հետ մեկտեղ պահպանել նաև հոգևոր հավասարակշիռ վիճակը:
Կշեռք
Իրադարձությունների ակտիվ ընթացքը կարող է ձեզ շեղել նախօրոք գծված ճանապարհից, կարող են ի հայտ գալ չպլանավորված առաջադրանքներ, հանդիպումներ, նաև՝ հեռավոր ուղևորություններ: Հարկավոր է, որպեսզի դուք անհրաժեշտ պահին կոշտություն ցուցաբերեք, եթե իհարկե ցանկություն չունեք իզուր վատնել այս օրը: Կարիք չկա հետ մնալ նախագծված պլանից, դա ոչնչի չի հանգեցնի, փոխարենը կցնցի ձեր զգայական վիճակը: