Ինչպես հայտնի է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանու որոշել է օղակաձև զբոսայգու 4 րդ հատվածը մաքրել և այնտեղից հեռացնոլ թենիսի կորտերները, որոնք 60 տարվա պատմություն ունեն: Որպես քաղաքապետ խնդրել է Էվոկաբանկի սեփականատիրոջը որ այդ հատվածում մի քանի միլիոն դոլար ներդրվի և Երևանին նվեր արվի: GreenRock Management Group» ընկերությունը, որը դիմել է Երևանի քաղաքապետարան Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում կառուցապատում իրականացնելու համար, պատկանում է Էվոկաբանկին, սակայն կառուցապատումը իրականացնելուց հետո բանկը այն նվիրաբերելու է Երևանին: Այսինքն բանկի սեփականատերն իր գումարով կառուցապտում է իրականացնում այն հատվածում, որը որոշել է քաղաքապետ Ավինյանը և այդ հատվածը հետագայում մնալու է Երևանին, ինչպես Վարդանյանների այգին էր: Այս ամենից հետո, Տիգրան Ավինյանը շատ վատ վարվեց Երևանին նվեր տվող գործաուարի հանդեպ: Իր անձնական փիառչի Կարեն Քոչարյանին` Սենչոյին հրահանգեց որ գրառում կատարի և մեղադրի բանկին և ֆակտոր լրատվականով հոդված պատվիրեցին այն մարդու դեմ, ով միլիոնների նվեր է մատուցում Երևանին: