Մատնանշվել են այն հնարավոր սցենարները, որոնք կարող են բերել տնտեսական դժվարությունների, արտադրողների և արտահանողների համար էական խնդիրների։ Տնտեսագետները ներկայացրել են իրենց անհանգստությունները, առաջարկություններն ու պատկերացումները։ Քննարկվել են իրական բիզնեսում առկա խնդիրները, վտանգավոր գործողությունները, որոնք կարող են բերել բիզնես համակարգերի բնականոն աշխատանքի խաթարման, աշխատատեղերի փակման։
Քննարկվել են այն հնարավոր քայլերը, որոնք Հայաստանը կարող է անել՝ անկայուն աշխարհում և կոնֆլիկտային տարածաշրջանում տնտեսությունը խոշոր ցնցումներից զերծ պահելու և կայուն զարգացման միտումներ ապահովելու համար։