ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Զինված հարձակում դպրոցում. 9-րդ դասարանի աշակերտը մարդկանց է դանակահարել. ԼՈՒՍԱՆԿԱՐ

Դիմակով և դանակով դեռահասը հարձակվել է մարդկանց վրա՝ փորձելով մտնել Նեկլինովսկի շրջանի Կրասնի Դեսանտ ֆերմայում գտնվող դպրոց։

Այս մասին հայտարարել է Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը՝ մանրամասնելով, որ 15-ամյա տղան վիրավորել է չորս մեծահասակների։

Ամեն ինչ տեղի է ունեցել երկուշաբթի՝ սեպտեմբերի 11-ի վաղ առավոտյան։ Ականատեսներին հաջողվել է բերման ենթարկել հարձակվողին։

«Ժամը 07:50-ին Նեկլինովսկի շրջանի Կրասնի Դեսանտի ֆերմայի դպրոցում 15-ամյա դեռահասը դանակով զինված և դեմքը դիմակի հետևում թաքցնելով, փորձելով դպրոց մտնել, վիրավորել է չորս մեծահասակների՝ երեք աշխատակցի և աշակերտներից մեկի հարազատին»,- գրել է Գոլուբևը Telegram-ի ալիքում։

Մարզպետի խոսքով՝ հարձակվողը, պարզվել է, որ նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ է, նա տառապում է հոգեկան հիվանդությամբ։ Երեխաներից ոչ ոք չի տուժել։ Տեղում աշխատում են մասնագետները, վիրավորների վիճակը միջին ծանրության է, նրանց բուժօգնություն է ցուցաբերվում»,- հավելել է Գոլուբևը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *