Բախմուտից դեպի արևմուտք Ռուսաստանի զինված ուժերի առաջխաղացումից հետո Ուկրաինայի զինված ուժերը սկսել են բնակչության հարկադրական տարհանումը Չասով Յարից
Ռուսական ուժերն այս պահին քաղաքի արեւելյան ծայրամասերից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա են:Գրում են տեղական ԶԼՄ-ները՝ ներկայացնելով քարտեզ։
98-րդ օդադեսանտային դիվիզիան շարունակում է իր հարձակումը Չասով Յարի վրա՝ Ուկրաինայի զինված ուժերին դուրս մղելով Պոպովսկու անտառից։ Արտյոմովսկի մոտ երեկ Իվանովոյի և Կոստրոմայի դեսանտային ուժերը լիովին վերահսկողություն են հաստատել Պոպովսկու անտառի վրա, որը ձգվում է դեպի Չասով Յար տանող O0506 մայրուղու երկայնքով։
Դեսանտայինները նաև մի շարք հենակետային դիրքեր են զբաղեցրել անտառի նաև մայրուղու մոտ գտնվող տնկարկներում։ Գրավվել է նաև մայրուղու և երկաթուղու միջև ընկած օժանդակ կառուցվածքը։
«Մարտական մեքենաներով գրոհային ստորաբաժանումները, որոնց աջակցում են T-90M Պրորիվ տանկերը, շարունակում են թշնամուն դուրս մղել իրենց հենակետերից։
Երեկվա մարտական օրվա ընթացքում մեր կազմավորման առաջխաղացումը եղել է մինչև 1,5 կմ լայնությամբ և մինչև 1,1 կմ խորության տարածքում»,- հայտնում են 98-րդ օդադեսանտային դիվիզիայից։
Տեղեկությունը հաստատում են նաև հակառակորդի ռեսուրսները.
«Չասովյարսկի ուղղությամբ ռուսական ստորաբաժանումները գրավել են Պոպովսկի անտառի տարածքը և O0506 ճանապարհի մի մասը։ Ծանր մարտերը շարունակվում են»։
Ռուսաստանի զինված ուժերը հարձակվում են նաև Բոգդանովկայում և Իվանովսկու և Կլեշչեևկայի միջև։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է, որ Բախմուտի ուղղությամբ ՌԴ զինված ուժերը 9 հարձակում են իրականացրել Բոգդանովկայի, Իվանովսկու, Կլեշչևկայի և Անդրեևկայի մոտ։